ԿարևորՀասարակություն

ՄԱԿ-ի դատարանը ստացել է գերիների հարցով Հայաստանի դիմումը

Հայաստանի Հանրապետությունը, հղում անելով Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգի 76-րդ հոդվածին, միջնորդություն է ներկայացրել Դատարանին՝ խնդրելով փոփոփոխել միջանկյալ միջոցներ կիրառելու մասին իր 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որը վերաբերում էր Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառմանը (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի):

Հայաստանը մասնավորապես խնդրում է դատարանին, «հստակ պահանջել Ադրբեջանից բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանել բոլոր այն անձանց, որոնք գերեվարվել են են 2020 թվականի հակամարտության ժամանակ կամ այդ պահից ի վեր կողմերի միջև ցանկացած զինված բախման հետևանքով, այդ թվում կալանքի տակ գտնվողներին, ապահովել նրանց անվտանգությունն ու հավասարությունը օրենքի առաջ»։

Back to top button