ԿարևորՀասարակություն

Հռոմի պապն աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին մարտերում զոհվածների համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակնօրյա ավանդական իր ուղերձի ընթացքում աղոթել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին մարտերում զոհվածների համար՝ երկխոսության և խաղաղության կոչ անելով, հայտնում է Vatican News-ը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր հոգևոր մտերմությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին կռիվներում զոհվածների ընտանիքներին՝ կոչ անելով կողմերին հարգել հրադադարը՝ հաշվի առնելով խաղաղության համաձայնագիրը։

Նա խոսել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների հետ, որոնք հետևել են Անգելոսի աղոթքի ընթերցմանը:

Back to top button