Ծովահայեր

Աստվածների ըմեպլիքը՝ առասպելական լեռան լճից «Ծովահայեր»

Հայաստանի քառագագաթ հսկայի՝ Արագածի 4 լճերից ամենամեծում՝ Քարի լճում, կարևոր իրադարձություն է. լճի խորքից դուրս է բերվելու ստորջրյա եղանակով հնեցված գինին։ Գինեգործները 800 շիշ գինի 1 տարի պահ են տվել լճի խորքում, որ հնեցնեին առանձնահատուկ եղանակով։ Լճի ափը մարդաշատ է, հյուրեր կան տարբեր երկրներից, որոնք անհամբեր սպասում են համտեսելու և զգալու շուրջ 3200 մետր բարձրության վրա գտնվող լճի ներգործությունը գինու համային ու որակական հատկանիշների վրա։    

Ստորջրյա հնեցմաբ գինին անվանակոչել են «Halde»՝ Վանի թագավորության գերագույն աստծո պատվին։ Գաղափարը «Մառան» ընկերության գինեգործ Ֆրունզ Հարությունյանինն ու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանինն է։ Ֆրունզ Հարությունյանն ասում է, 2018-թ ին որոշեել են գինեգործության մեջ նորամուծությունը զուգորդել դիցային տարրերով։ Փորձարարության համար ընտրված էր Խաղողի Արենի և Մալբեկ տեսակներից ստացած գինին, տեղավայրի ընտրությունն առաջին տարբբերակն էլ՝ Սևանա լիճը։  Արագածի Քարի լիճը սակայն ավելի շատ գրավեց իր միստիկ ու դժվարամատչելի պայմաններով։ 

Լեռները հեշտությամբ չեն զիջում, համառ ջանքեր են պահանջում։ Գինին լճից դուրս բերելն իսկական փորձություն է, նախ պետք է գտնել այն։ Լճի տեսանելիությունը մեկ մետրից էլ քիչ է, այն բնավ նման չէ մեր պատկերացրած ջրերին, իսկ գինու տեղորոշումը՝ մոտավոր հաշվարկներով է։ Սուզորդներն ամեն տարի մեծ դժվարությամբ են գտնում ջրին պահ տված գինին։ Նավակը ջրի վրա, միջոցառման ներկաներն էլ՝ լճի ափին, շունչները պահած հետևում են ու րոպե առ րոպե սպասում։

Անցավ մոտ 2 ժամ, թթվածինը վերջացավ, սուզորդները ձեռնունայն ջրից դուրս են գալիս, բայց չեն հանձնվում, մի փոքր հանգստանալուց հետո թթվածնի նոր պաշարով ջուրն են մտնում։ Հետդարձի ճամփա չունեն, ամեն գնով պետք է լճին պահ տված 800 շիշ գինին գտնեն, հանեն, որ հետո էլ նույն քանակությամբ նոր խմբաքանակը ջուրն իջեցնեն։

Այս անգամ ՝ փնտրտուքն հաջողությամբ է պսակվում։

Լեռներում ջրից գինին դուրս բերելու արարողությունն իսկական ժողովրդական տոնի վերածվեց։

Սուզորդները ջրի երես դուրս բերեցին գինու շշերով տակառները, իսկ հյուրերը միասնական ու կազմակերպված այդ տակառները պարանով ձգելով մոտեցրին լճի ափամերձ հատվածին, ինչից հետո միայն կռունկը ջրից դուրս բերեց հսկայական տակառներ, յուրաքանչյուրում՝ 400 շիշ գինի։

Բացվեց առաջին տակառը, Ֆրունզ Հարությունյանը, դուրս բերելով առաջին շիշը, քայլերն ուղղեց դեպի հսկայական վիշապաքարը։ Գինու հեղման ծեսի առաջին նվիրաբերությունը Վիշպաքարինն էր, այնուհետև՝ լճինը։

Այսպես գինեգործներն իրենց զոհաբերությունն ու շնորհակալությունը հայտնեցին բնությանն ու լեռներին, ինչին հաջորդեց գինու համտեսումը։

Գերմանացի գինեգործ Ռայներ Ռութիգերն արդեն 5 տարի է Հայաստանում է՝ գինեգործության ասպարեզում, «Մառան» ընկերության խորհրդատուն է, հիցած է հայկական լեռներով, իսկ լեռնային լճում հնեցված գինու համի նրբությունը, որակական հատկանիշների բարելավումը բարձր է գնահատում։

«Գինու ազգային կենտրոնի» նախագահ և «Մարան» ընկերության հիմնադիր Ավագ Հարությունյանը վստահ է, որ մեր երկիրն ունի մեծ ներուժ լեռնային գոտիներում խաղողագործություն ու գինեգրծություն զարգացնելու համար։ Նրա բնութագրմամբ՝ Հայաստանը գինու դրախտ է։

Այս պահին Արագածի Քարի լճում ևս 800 շիշ գինի է հնեցվում, ինչը դուրս կբերվի հաջորդ տարի։ Ստորջրյա հնեցմամբ գինու նմուշները շարունակում են հայտնվել աշխարհի տարբեր գինեգործների և սոմելյեների ձեռքում՝ դիտարկելու որպես նորամուծություն։ Լաբորատոր փորձարկումները շարունակվում են՝ հասկանալու, թե հատկապես ինչո՞ւ և ինչպե՞ս է լավանում գինու որակը ջրի տակ։ «Մարան» ընկերությունում վստահ են՝ սա կբարձրացնի Հայաստանի ճանաչելիությունը որպես գինու բնօրրան։

Back to top button