ԿարևորՔաղաքական

Փելոսին խստորեն դատապարտում է Ադրբեջանի մահաբեր հարձակումները Հայաստանի վրա

ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի անօրինական և մահաբեր հարձակումները Հայաստանի դեմ, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին։

Ելույթ ունենալով Երեւանում՝ Փելոսին ասել է, որ իր այցը առանձնահատուկ նշանակություն ունի «Հայկական տարածքի վրա Ադրբեջանի կողմից անօրինական և մահաբեր հարձակումներից հետո»։

«Մենք խստորեն դատապարտում ենք այդ հարձակումները», — ասել է Փելոսին։ «Դա նախաձեռնել են ադրբեջանցիները, և դրա ճանաչումը պետք է լինի»,- ասել է նա։

«Միացյալ Նահանգները, որը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հասկացրել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին և շարունակում ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր հարցերի բանակցային և կայուն կարգավորմանը»,- հավելել է Փելոսին։

Back to top button