ԿարևորՔաղաքական

Մենք կզեկուցենք ԱՄՆ-ի ուժեղ և շարունակական աջակցության մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ. Նենսի Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Թվիթերի իր էջում հայտնել է, թե որն է լինելու իր հիմնական ուղերձը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և քաղհասարակության անդամների հետ հանդիպումներում։

«ՀՀ կառավարության ղեկավարի, քաղաքացիական հասարակության անդամների և անվտանգության կառույցների անդամների հետ հանդիպումներում որպես Հայաստանի երկարամյա բարեկամ և որպես ԵԱՀԿ Մինոսկի խմբի համանախագահող երկրի ներկայացուցիչ՝ կփոխանցենք Միացյալ Նահանգների ամուր և շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման համար»,- գրել է Փելոսին։

Նա այսօր եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Սա խոսնակ Փելոսիի առաջին այցն է Հայաստան։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերություններն ու ներկայիս անվտանգային իրավիճակը։

Back to top button