ԿարևորՀասարակություն

Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը առաջնահերթություն են. Փելոսի

Ինչո՞ւ ԱՄՆ-ն պատժամիջոցների չի ենթարկում Իլհամ Ալիևին Հայաստանի և Արցախի խաղաղ բնակիչներին ռազնական հանցագործությունների ճանապարհով կյանքից զրկելու համար, արդյոք հնարավո՞ր է, որ Ադրբեջանը ևս պատժամիջոցների ենթարկվի:

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այսօր ԱԺ-ում մամուլի համար հայտարարությամբ հանդես գալուց հետո, պատասխանելով իրեն ուղղված այս հարցին, ասել է.  

«Այս վերջին զարգացումները նոր են, իսկ Լեռնային Ղարբաղի ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի, պատմական հուշակոթողների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ հարցերը մեր ուշադրության կենտրոնում են: Մեր երկրի նախագահն աջակցել է ցեղասպանության բանաձևի ընդունմանը, հրավիրել է Հայաստանին մասնակցել Ժողովրդավարության գագաթնաժողովին, և մենք շարունակելու ենք մեր երկար ճանապարհն այս հարցերի ուղղությամբ»:

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), խոսնակ Փելոսին ասել է, որ «այլ սուբյեկտների հետ հարաբերությունները Հայաստանի որոշելիքն է»:

Այլ սուբյեկտների հետ Հայաստանի հարաբերությունները Հայաստանի որոշելիքն է, բայց մեր տեսանկյունից՝ Հայաստանի տարածքային անվտանգությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավարությունն Ամերիկայում մեզ համար արժեք է։ Այլ երկրների հետ մեր հարաբերություններում մենք պետք է օգտագործենք մեր ազդեցությունը, մեր լծակները՝ ցույց տալով, որ Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը առաջնահերթություն են», — ասել է խոսնակ Փելոսին։

«Մենք հասկանում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի [ՀԱՊԿ] հետ անվտանգության այդ պայմանավորվածության մաս է կազմում, և մենք դրա մասին ոչինչ չենք առաջարկում»,- հավելել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

«Ինչ մենք ասում ենք, այն է, որ Միացյալ Նահանգները շատ մտահոգված է Հայաստանի անվտանգությամբ։ Մենք ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի ավելի շատ աջակցենք Հայաստանի անվտանգությանը։ Մենք աշխատելու ենք, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող է անել Միացյալ Նահանգները Հայաստանի անվտանգությանը օգնելու համար՝ առանց Ռուսաստանին հղում կատարելու»,- նշել է նա։

Back to top button