

Ռեժիսոր Իլյա Մոշչիցկին ու թատրոնի մենեջեր Արտյոմ Արսենյանը Երևանում գտնվող այգիներից մեկում բեմադրել են ներկայացում, որին մասնակցելու համար պետք են ականջակալներ ու սմաթրֆոն:
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված երիտասարդ ռեժիսոր Իլյա Մոշչիցկին ու թատրոնի մենեջեր Արտյոմ Արսենյանը Երևանում գտնվող առանձնատներից մեկի այգում բեմադրում են Կեռասենու այգին ներկայացումը:
Դժվար է այս տեսակ ներկայացումը ասոցացնել մեր իմացած այսպես կոչված ավանդական թատրոնի չափանիշների հետ, քանի որ մասնակցության համար պետք են ականջակալներ ու սմարթֆոն՝ համացանցի հասանելիությամբ:
Սցենարը, որ գրել են տղաները, ամեն բանի անդրադառնում է՝ բռնություն, երեխաների ու ծնողների հարաբերություններ, կորուստներ, սեր և այլն, բայց սցենարային առումով հստակ գիծ չունի: Այսինքն, չեք կարող գնալ դիտել ու լսել ներկայացումն ու ասել՝ այ այս մասին էր, այ այսկերպ էր արված և այլն:




Սա այլընտրանքային թատրոն է՝ ժամանակակից արվեստ, որը շատերը չեն հասկանում, շատերը ընդունում են, մյուսները՝ ձանձրանում: Արտյոմն ու Իլյան ցանկացած որոշման, որ կայացնում է հանդիսատեսը, ընդունում են, քանի որ մարդիկ են դառնում այս ներակայացման մի մասը, հետևաբար որոշումներ կայացնելու իրավունք ունեն: Բնությունը ազատություն է տալիս այս թատրոնին, չկան պատեր, նստատեղեր ու դու ես քո ներկայացման տերը: