ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Առաջին նախագահը շոշափել են արտաքին անվտանգության, ներքաղաքական սրված իրավիճակի հետ կապված հարցեր

Այսօր, սեպտեմբերի 18-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակն այս մասին համատեղ հաղորդագրություն են տարածել:

Զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը և դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը:

Սա այս տարվա ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Առաջին նախագահի երկրորդ հանդիպումն է: Առաջինը տեղի է ունեցել ս.թ. փետրվարի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։

Back to top button