ԿարևորՀասարակություն

ՊՆ-ն ունի զինծառայողներին սննդով, հագուստով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զինծառայողներին սննդով, հագուստով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ:

«Վերոհիշյալ նպատակներով տարատեսակ դրամահավաքների և այլ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն այս պահին չկա:

ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր քաղաքացիների մտահոգություններն ու բանակին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը:

Այդուհանդերձ, եթե որևէ ձևաչափով բանակին աջակցելու ցանկությունը մեծ է, անհրաժեշտ է գործընթացը կազմակերպել և իրականացնել ՊՆ հետ սերտ համագործակցության շրջանակում:

Չհամաձայնեցված գործողությունները կարող են ժամանակի, ինչպես նաև նյութական ռեսուրսների վատնման, կամ չարաշահման հանգեցնել` չտալով անհրաժեշտ արդյունք»,-ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Նշված հարցերը համակարգելու համար ՊՆ պատասխանատու պաշտոնյաները պաշտպանության նախարարի օգնականներն են, հեռ.՝ 091 91 11 23 ; 044 35 54 34:

Back to top button