ԿարևորՀասարակություն

Շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փ. կամուրջը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փ. կամուրջը։

«Վաղը՝ սեպտեմբերի 18-ին, շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փ. կամուրջը:

Այս կապուղու դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով, կամուրջը փակվել էր դեռևս օգոստոսի 10-ից: Աշխատանքների ընթացքում ի հայտ եկան մի շարք հավելյալ խնդիրներ, որոնց հայտնաբերումը մինչշինարարական ժամանակահատվածում հնարավոր չէր: Երևանի քաղաքապետարանը որոշեց գնալ խնդիրների հիմնավոր լուծման ճանապարհով, ինչի արդյունքում, սակայն, շինարարական աշխատանքները փոքր-ինչ ձգձգվեցին:

 Պատճառված անհարմարությունների համար հայցելով Երևանի բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը, հայտնում ենք, որ արդեն հիմնանորոգված կամրջով սեպտեմբերի 18-ից երթևեկության բոլոր սահմանափակումները կհանվեն, ինչը, ի թիվս այլոց, էապես կթեթևացնի դեպի Աճառյան փողոց շարժվող տրանսպորտային հոսքը»:

Back to top button