ԿարևորՀասարակություն

Սիսիանի մի շարք բնակավայրերում վնասվել է էլեկտրամատակարարման գիծը

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում վնասվել են հյուրատներ, առողջարան: Երկու արկ ընկել է Կեչուտի ջրամբարը: Վնասվել են ճոպանուղին, հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ և այլ գույք։ Այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Սյունիքի մարզում վնասվել են Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման գիծը, նաև Շտապ օգնության մեքենաներ, որոնք հրետակոծության հետևանքով տուժել են։

Back to top button