ԿարևորՀասարակություն

Զոհվել է 135 զինծառայող․ Փաշինյան

ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց մինչ այս պահը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով զոհված զինծառայողների թիվը։

«Այս պահին զոհվածների հաստատված թիվը 135 է, բայց, ցավոք, թիվը վերջնական չէ, ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- հայտնել է Փաշինյանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով օպերատիվ իրավիճակը հայտնել է, որ գիշերը հրադադարի ռեժիմը պահպանվել է։ Ըստ նրա՝ ՀՀ զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը։

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է և աներկբա՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխանության տարածքից։

«Խոսքը վերաբերում է ոչ միայն վերջին օրերի իրադարձություններին, այլև մայիսի 12-ից Սոթք-Խոզնավար հատվածի ներխուժմանը»,-հստակեցրել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը նախօրեին արձանագրվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման ժամանակ։

Back to top button