ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված 7 քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00 դրությամբ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը ծանր, մեկինը միջին ծանրության։

Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է:

Back to top button