ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել․ ՄԻՊ

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մեկ քաղաքացիական անձ է մահացել։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։

Ըստ նրա՝ քաղաքացու մահը վրա է հասել բեկորային վնասվածքներից։ Ընդ որում այդ անձը ներգրավված չի եղել զինվորական ծառայության մեջ, և կան փաստեր, որոնք ապացուցում են դա:

ՄԻ պաշտպանը հայտնել է, որ վիրավորվել է վեց մարդ։

Նա շեշտել է նաև, որ շտապօգնության մեքենաների և բուժանձնակազմի հետ միասին Ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել նաև լրագրողները, ինչը Միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի կոպտագույն խախտում է։

Back to top button