Բիզնես բանաձև

Հնդկական պարտատոմսերը ռուսականի փոխարեն կներառվեն գլոբալ ինդեքսներում․ «Բիզնես բանաձև»

Միջազգային բանկերը ծրագրում են հնդկական պարտատոմսերը ռուսականի փոխարեն ներառել գլոբալ ինդեքսներում: Զարգացող տնտեսությամբ Հնդկաստանն ունի պարտատոմսերի խոշոր շուկա: JPMorgan Chase-ը, Bloomberg-ն ու MSCI-ը ռուսական պարտատոմսերն իրենց ինդեքսներից հանել են 2022թ.-ի գարնանը:

Աշխարհի 2-րդ գերտնտեսությունը տևական դադարից հետո փորձում է ակտիվանալ։ Այս տարի Չինաստանի տնտեսությունը գրանցել է վերջին 30 տարվա վատագույն ցուցանիշները։

Վիճակագրական ազգային բյուրոյի տվյալներով՝ 2022թ.-ի 2-րդ եռամսյակում երկրի համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է լոկ 0.4%-ով։

Եվրոպայի էներգետիկ ձախողումը հասել է գագաթնակետին․ Forbes-ը գրում է, որ Ռուսաստանի կողմից «Հյուսիսային հոսք» գազատարն անորոշ ժամանակով փակելուց հետո Հին աշխարհամասում էներգակիրները հերթական առավելագույն արժեքն են գրանցել:

Back to top button