Սփյուռքի ձայնը

Լինել հայրենիքում և վախենալ սահմանամերձ վայրեր այցելել` իմ այստեղ գտնվելն անիմաստ է․ «Սփյուռքի ձայնը»

Ֆինանսիստ Վարուժան Բաղդասարյանը Բելգիայից է, դիզայներ Էմիլիա Մինասյանը՝ Գերմանիայից, մի քանի ամիս է Հայաստանում են ։ Նրանք «Դեպի Հայք» կազմակերպության կամավորներից են։

Երիտասարդները այս ընթացքում հասցրել են աշխատել մի քանի կազմակերպություններում, ծանոթացել հայաստանյան աշխատանքնային առանձնահատկություններին։ Բացի այդ, կազմակերպության շնորհիվ եղել են տարբեր մարզերում։

Նման այցելություններից մեկն էլ Սյունիքի մարզ էր, ասում է Վարուժանը. «Միշտ երազել էի Արցախում լինել, ցավոք, չհաջողվեց։ Եղանք Գորիսում, որտեղ իմ ընկերներից շատերը գիշերելու ցանկություն չունեին, պատճառաբանելով՝ թշնամու մոտ լինելը։

Բայց լինել այնտեղ ու վախենալ, աններելի է։ Սա մեր հողն է, մեր հայրենիքը»,- ասում է Վարուժանը։

Էմիլիան, որը դիզայներ է և աշխատել է նաև Գյումրիում, նշում է, որ կարելի է Գյումրին ներկայացնել այնպես, որ այն դառնա համաշխարհային տուրիզմի հետաքրքիր կենտրոն։

«Ես կփորձեմ նաև իմ նկարների միջոցով զբաղվել դրանով»,- ավելացնում է։

Ի՞նչը և հատկապես ո՞ր իրադարձություններն են վերջին շրջանում սփյուռքահայ երիտասարդներին բերում Հայաստան, ի՞նչ գործունեություն են ծավալում Վարուժանն ու Էմիլիան իրենց ոլորտներում․ երիտասարդ, բանիմաց ու իրենց գործի գիտակ սփյուռքահայ երիտասարդների հետաքրքիր տեսակետները հարցազրույցում։

Back to top button