Հատվող եթեր

Աշխարհին մեծ սեր և մաքրություն բերող բանաստեղծը․ «Հատվող եթեր»

Զանգակատուն գյուղում մեծագույն արժեք ներկայացնող մի տուն կա, որի բակում է գտնվում բանաստեղծի ձեռքերով տնկված այգին, այգու հարևանությամբ էլ գտնվում է թանգարանը, որի կառուցումը վստահվել էր ճարտարապետ Ջիմ Թորոսյանին։ Թանգարանն իր դռները բացեց 1981 թվականի հունիսին՝ դառնալով սրբազան վայր և սիրված մշակութային օջախ, որն ապրում է ակտիվ մշակութային կյանքով:

Պարույր Սևակի տուն-թանգարան համալիրն այսօր ներառում է թանգարանի երկու մասնաշենքերը, բանաստեղծի կառուցած առանձնատունը, դրախտային այգին և հայրական տունը. ներդաշնակ և գեղեցիկ միջավայր, ուր կարելի է այցելել և ամենուր զգալ Սևակի շունչը, իսկ բանաստեղծի առօրյա ու ստեղծագործական կյանքին վերաբերող յուրաքանչյուր ցուցադրվող մասունք պատմում է մեծ արվեստագետի կյանքի բովանդակալից ուղու մասին:

Սևակի մուտքը հայ գրականություն շրջադարձային էր, ստեղծագործական ճանապարհը՝ աննախադեպ, փիլիսոփայական հայացքները՝ անզուգական. նուրբ բառախաղ ու այդ բառախաղի արանքում թաքնված խորը փիլիսոփայություն: Պոետ, որն իր հանճարեղ բանաստեղծական տողերով ոգեշնչեց, աշխարհին ու մարդկանց նվիրեց գեղեցկություն, լույս, պայքար ու անսահման սեր:

Զրույց Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանի հետ:

Back to top button