ԿարևորՀասարակություն

Հրետակոծված Աղիտուն և Վերիշենը. ֆոտոռեպորտաժ

«Ռադիոլուր»-ի նկարահանող խումբը եղել է թշնամու նշանառության տակ հայտնված մի քանի բնակավայրերում , մասնավորապես, Սյունիքի Աղիտու և Վերիշեն համայնքներում ու զրուցել բնակիչների հետ։

Սեպտեմբերի 13. Ջերմուկ քաղաք տանող ճանապահը հսկվում է, լրատվամիջոցների մուտքը հնարավոր է միայն ՊՆ թույտվությամբ։ Վերադառնում ենք Վայք։ Ջերմուկի մասին հակասական տեղեկություններ ենք լսում, բայց քանի որ ինքներս քաղաքում չենք եղել և չենք համոզվել, հրապարակելու հիմք չկա։

Սեպտեմբերի 14․ Վայքի քաղաքային հիվանդանոց ենք գնում։ Վիրավորներ կան։  Բժիշկները մի քիչ հուզված, մի քիչ իրար խառնված իրենց պարտականություններն են կատարում։

Շարժվում ենք Աղիտու՝ գյուղ Սյունիքի մարզում։ Ճանապարհին բնակիչների ենք հանդիպում, որոնք ցույց են տալիս հենց այդ պահին նշանառության տակ գտնվող գյուղը։

Վերիշեն համայնքի բնակիչ Գուրգեն Հարությունյանը մաթեմատիկայի ուսուցիչ է։ Ասում է՝ աշակերտներից մեկն էր զանգահարել իմանալու, թե ոնց է։ «Ասեցի՝ ողջ-առողջ եմ, այնպես որ ձեր մաթեմատիկայի բանաձևերը չսովորելու պլանը ձախողվեց, անպայման հարցնելու եմ, կսովորեք»։

Վերիշենի մեկ այլ բնակիչ՝ Սամվել Դադունցը, պատմում է, որ հարվածից հետո մոտ 30 րոպե սպասել է, որ փոշին նստի ու կարողանա հասկանալ, թե որքան է տունը վնասվել։

Back to top button