ԿարևորՀասարակություն

ՈՄԱ-ն անցկացնում է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ

Սեպտեմբերի 14-ից մեկնարկել են «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության՝ ռազմական պատրաստության արագացված դասընթացները, որպեսզի մասնակիցներն անհրաժեշտ պահին պատրաստված լինեն և արդյունավետորեն օգնեն մեր հայրենիքին:

Դասընթացներն անվճար են և նախատեսված են 16-ից բարձր տարիքի անհատների համար։ Սեռային խտրականություն չկա։ Դասընթացի ընդհանուր տևողությունը 10 օր է։

Ծրագրում ներառված են հետևյալ առարկաները. Ֆիզիկակական-տակտիկական պատրաստություն, առաջին բուժօգնություն և կրակային պատրաստություն։

«Նրանք, ովքեր մտահոգված են մեր հայրենիքի, իրենց ընտանիքների, իրենց իսկ ճակատագրով և ցանկանում են պատրաստվել խաղաղության, կարող են ներկայանալ Նորք-Մարաշ, Արմենակյան 121/7 («Նաիրի» հյուրանոցի ետնաբակ) հասցեում գտնվող մեր կենտրոնակայան», — նշեց ՈՄԱ-ի՝ հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանը։

Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճեն, ինչպես նաև՝ դասընթացի մեկնարկին ներկայանալ համապատասխան համազգեստով և կոշիկներով։

Մանրամասների համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 096200697։

ՈՄԱ-ն նմանատիպ դասընթացներ անցկացրել է նաև 2020 թվականին։ 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում ՈՄԱ-ում մարզված շուրջ 300 կամավորներից բաղկացած գումարտակը մեկնել է ռազմաճակատ և հաջողությամբ կատարել իր առաջ դրված առաջադրանքը։

Back to top button