ԿարևորՀասարակություն

Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն. ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն:

«Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր հրադադար ունենալ: Հուսանք, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել այդ հրադադարը», — ասել է Գրիգորյանը:

Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնել էին ՀՀ ՊՆ–ից։

Back to top button