

-Գիտե՞ս, Մարտին ջան,- ասում է Ռուբեն Մաթևոսյանը,- կենսագրական շատ քիչ տվյալներ են հայտնի նրանից։
-Դե՛, ինչքան հայտնի են, դրանք էլ ասա,- պատասխանում է Մարտին Վարդազարյանը։
Նա ծնվել է Թիֆլիսում 1923 թվականի մայիսի 22-ին։ 1950-ին հենց այնտեղ՝ Վրաստանի մայրաքաղաքում է ավարտել կոնսերվատորիան։ Դրանից հետո գնացել է ԽՍՀՄ մայրաքաղաք՝ Մոսկվա, կատարելագործելու իր կոմպոզիտորական հմտությունները։
Բայց հայրենիքն իրենն ասել է, ու նա 1961 թվականից տեղափոխվել է Երևան ու այստեղ աշխատել ու ստեղծագործել մինչև իր կյանքի վերջ։
Նա հեղինակ է դաշնամուրային 2 կոնցերտների (1950, 1953), սոնատի, 24 պրելյուդների, վարիացիաների, համերգային պիեսների։ Սիմֆոնիկ նվագախմբի համար գրած գործերից են՝ «Հայրենիքիս» պոեմը, «Պարային սյուիտ»-ը։
«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստորներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել «մազի տակից գերան հանող» մարդու՝ Էդուարդ Աբրահամյանի մասին։