ԿարևորՍպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 9-րդ տեղը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 9-րդ տեղը:

Հայաստանի հավաքականը ստացել է 58 միավոր: Հավաքականին միավորներ են բերել 4 ըմբիշներ՝ Արթուր Ալեքսանյանը-25 միավոր, Մալխաս Ամոյանը-15 միավոր, Հրաչյա Պողոսյանը-10 միավոր և Ռուդիկ Մկրտչյանը-8 միավոր:

Հայաստանի հավաքականի կազմում առաջնությանը մասնակցել են նաև Գևորգ Ղարիբյանը, Սլավիկ Գալստյանը, Կարապետ Չալյանը և Դավիթ Օվասափյանը:

Հայաստանի հավաքականը նվաճել էր երկու մեդալ: Օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր, Աշխարհի և Եվրոպայի առանությունների բազմակի հաղթող Արթուր Ալեքսանյանը այս առաջնությունում 4-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն, իսկ Մալխաս Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Թիմային հաշվարկում առաջինը Թուրքիայի հավաքականն է, որը նվաճել է 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ:

Back to top button