ԿարևորՀասարակություն

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթանում է «անիմաստ հակամարտություն». Օլաֆ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չորեքշաբթի օրն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «ընթանում է մարդկային կյանքեր խլող անիմաստ հակամարտություն» հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:

Բեռլինում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամլո համատեղ ասուլիսի ժամանակ Շոլցը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին կարգավորել հակամարտությունը բանակցությունների միջոցով և զերծ մնալ հետագա մարտերից։

Շոլցը լրագրողներին ասել է, թե աշխատանք կա անելու թե՛ Եվրոպական միության, թե՛ Գերմանիայից կողմից՝ ապահովելու, որպեսզի գտնվի բռնության խաղաղ լուծումը:

Back to top button