ԿարևորՀասարակություն

Ընդդիմադիր պատգամավորները միացել են բողոքի ակցիայի մասնակիցներին

Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժականը, միացել են բոլոր ընդդիմադիր պատգամավորները՝ 35 հոգի: Նրանք արձագանքել են կոչին՝ գալ իրենց աշխատավայր և պաշտոնանկության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է ևս 18 պատգամավորի ներկայություն:

Բողոքի ակցիայի մասնակիցները խորհրդարանի շենքի մոտ փակել են Բաղրամյան պողոտան։ Նրանք հայտարարում են, որ վարչապետը պատրաստվում է զիջումների գնալ Ադրբեջանին և կոչ են անում աջակիցներին միանալ իրենց։

Փաշինյանը երեկ խորհրդարանում ասել էր, որ հանուն երկարաժամկետ խաղաղության պատրաստ է ընդունել բարդ որոշումներ և ստորագրել համապատասխան փաստաթղթեր։ Ավելի ուշ նա վստահեցրել էր, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել և չի էլ նախատեսում մոտ ապագայում, և կոչ էր արել հայրենակիցներին չտրվել մանիպուլյացիաներին։

Back to top button