ԿարևորՔաղաքական

ԱՀ նախագահը Երևանում է՝ քննարկելու ստեղծված իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երևանում։ Արացախ տեղեկատվական շտաբի փոխանցմամբ այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները:

Back to top button