ԿարևորՀասարակություն

Freedom House-ը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

Freedom House-ը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, կոչ է անում հարաբերությունները կարգավորել դիվանագիտական ճանապարհով։

Freedom House-ի տարածած հայտարարության մեջ ասված է․

«Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն իրենց մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա և հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից աջակցվող խաղաղ գործընթացին։ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները պետք է ընթանան դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով։

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և անվտանգության։ Ինքնիշխան ազգերի վրա ռազմական հարձակումները տեղ չունեն կանոնների վրա հիմնված աշխարհակարգում, այդ իսկ պատճառով կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը, ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին անհապաղ հրադադարի կոչ անել:

Մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառությունը՝ քննարկում անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին դիտարկել լրացուցիչ քայլեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։

Back to top button