ԿարևորՔաղաքական

Ֆրանսիայի ԱԳ նախարարը պահանջել է դադարեցնել ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունները

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հասցեական հայտարարություն է տարածել՝ Հայաստանի տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ պահանջելով դադարեցնել Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունները, հրադադարի հարգում և վերադարձ բանակցային դաշտ։

Իրավիճակը կքննարկվի վաղը ՄԱԿ անվտանգության խորհրդում։

Back to top button