ԿարևորՀասարակություն

Տեսանկարահանելով հակառակորդին ցույց եք տալիս քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը. ՊՆ

Չնայած պաշտպանության նախարարության կողմից արված կոչերին և զգուշացումներին, արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակում մարտական գործողությունների գոտուց, դրանով իսկ հակառակորդին ի ցույց դնելով, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։

ՊՆ-ից եւս մեկ անգամ համոզիչ կերպով հորդորում են ձեռնպահ մնալ նման գործողություններից, չվտանգել տվյալ գոտում մարտական խնդիր կատարող զինվորականների, ինչպես նաև ադրբեջանական հրետակոծության թիրախում հայտնված քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը։

Back to top button