ԿարևորՀասարակություն

Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել:

Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,– գրել է նա:

ՀՀ Վարչապետն այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ընթացքում ասել էր․

«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ «դավաճան» կասի, նույնիսկ կարող է՝ ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի։ Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այն որոշումը, որ սա ապահովելու է, ես, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում հետո ինչ կլինի ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»։

Back to top button