ԿարևորՀասարակություն

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է

Ժամը 15.00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ժամը 13.00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ:

«Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին: Սա հերթական վկայություն է, որ չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև:

Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ՝ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում են բոլոր միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար»,- ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:

Back to top button