ԿարևորՀասարակություն

Բողոքի ակցիա Ազգային ժողովի դիմաց

Այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում։

Հավաքին մասնակցում են տարբեր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներ։

ՀՀ Վարչապետն այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ընթացքում ասել էր․

«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ «դավաճան» կասի, նույնիսկ կարող է՝ ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի։ Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այն որոշումը, որ սա ապահովելու է, ես, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում հետո ինչ կլինի ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»։

Ավելի ուշ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքում տեղեկացրել է, որ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման:

«Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար», – նշել է Փաշինյանը։

Նա կոչ է արել չտրվել մանիպուլյացիաներին։

Back to top button