ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվածների թիվը 105 է

Այսօր ՀՀ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զոհվածների ճշգրտված թիվն այս պահի դրությամբ 105 է: «Մեկ անգամ ևս գլուխ եմ խոնարհում մեր նահատակների առաջ»,-ասել է նա:

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության դեմ։

Այսօր ժամը 13.00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ:

Back to top button