Դպրություն

3-րդ սերնդի ինտերնետ, արհեստական բանականություն․ մասնագետները վերապատրաստվում են․ «Դպրություն»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը իրականացնում է «Բլոկչեյն» և «Արհեստական բանականություն» դասընթացները։

Հաղորդման հյուրեն են «Բլոկչեյն» ծրագրի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը և ՀԱՊՀ–ի «Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոն»–ի տնօրեն Արթուր Զապրոսյանը։

Արտյոմ Հարությունյան

««Բլոկչեյն»–ը նոր, 3–րդ սերնդի ինտերնետի հիմքերից մեկն է։ Համակարգի հնարավորությունները բավականին մեծ են։ Բլոկչեյնը տվյալների պահպանման տեխնոլոգիա է, որը տարբերվում է դասական տվյալների բազաներից մի քանի հատկություններով և չափազանց հետաքրքիր կառուցվածքով: Մեծ ընկերությունները խիստ կարիք ունեն վերապատրաստվելու բլոկչեյն ոլորտում։ Դա այսօր Հայաստանում միայն մեր ընկերությունն է իրականացնում։ Եվ հիմա արդեն ՀԱՊՀ–ի հետ համատեղ և պետական ֆինանսավորմամբ դա պետք է իրականացվի ավելի մեծ մասշտաբներով։ Այս գործընթացը աշխատաշուկային կապահովի հմուտ մասնագետներով։ «Բլոկչեյն»–ը ինտերնետը փորձում է փոխել այն ուղղությամբ, որ այնտեղ կատարվող գործողությունները լինեն ամբողջությամբ ազնիվ, թափանցիկ և տիրույթը լինի ապակենտրոնացված», – ասում է «Բլոկչեյն» ծրագրի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը։

Արթուր Զապրոսյան

«Արհեստակամ բանականության դասընթացները արդեն մի քանի տարի իրականացվում են ՀԱՊՀ–ում։ Այսօր ունենք յուրահատուկ դասընթաց։ Արհեստական բանականության հիմքում ընկած է բարձրագույն մաթեմատիկան։ Մենք միավորել ենք այս դաընթացը ծրագրավորման հետ։ Սա դասընթացի ապագան է, այն պետք է ունենա լուրջ մաթեմատիկայի և ծրագրավորման բաժիններ։ Իսկ «Բլոկչեյն»–ը շատ հետաքրքիր և՛ տեսություն է, և՛ տոխնոլոգիա է, որը նույնպես պետք է ներդրվի պոլիտեխնիկական համալսարանի ուսումնական գործընթացի մեջ», – ասում է ՀԱՊՀ–ի «Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոն»–ի տնօրեն Արթուր Զապրոսյանը։

Back to top button