Մասնագիտություն

Մանկավարժ՝ գիտելիքների և արժեքների կրողն ու փոխանցողը․ «Մասնագիտություն»

Մարդկանց կրթելը ևս մշակույթ է, լուրջ և պատասխանատու առաքելություն, որն իրականացնում է մանկավարժը՝ յուրաքանչյուր անհատի առաջին ուղենիշն ու իդեալը։ Իսկ լավ մանկավարժ լինելու համար հարկավոր է ոչ միայն սիրել այն, ինչ դասավանդում ես, այլ նաև նրանց, ում դասավանդում ես։ Միայն այդ դեպքում մանկավարժը կկարողանա երեխային փոխանցել գիտելիքներ, սոցիալական հմտություններ, հոգևոր արժեքներ, ցույց տալ կյանքի ճիշտ ուղին, դժվարությունները հաղթահարելու ելքերը։

Յուրաքանչյուր անհատի լավագույն ընկերն ու խորհրդատուն է ուսուցիչն ու նրա բարերար ազդեցությամբ են կյանք մտնում հասարակության բոլոր անդամները, մանկավարժը սովորեցնում է ոչ միայն խոսքով, այլ նաև իր կենսակերպով՝ զբաղվելով սերունդների կրթության, դաստիարակության և զարգացման հիմնախնդիրներով:

Հումանիտար գիտություն է մանկավարժությունը, որը վաղ ժամանակներից համարվել է փիլիսոփայության մի ճյուղը, անցել է զարգացման երկարատև ճանապարհ, այն գիտություն է անձի ձևավորման ու զարգացման օրինաչափությունների, կրթության, ուսուցման և դաստիարակության ձևերի, մեթոդների ու բովանդակության մասին։

Եվ քանի որ մարդը զարգանում և փոխվում է ողջ կյանքի ընթացքում, հետևաբար նա շարունակական մանկավարժական օգնության կարիք է զգում ողջ կյանքի ընթացքում։

Զրույց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանի հետ:

Back to top button