Հայագիտակ

Հովսեփ Փուշմանը կարող էր դառնալ հարուստ գործարար, բայց գերադասեց լինել հայտնի նկարիչ․ «Հայագիտակ»

Ամերիկահայ նկարիչ Հովսեփ Փուշմանի անունը մեզ գրեթե ծանոթ չէ։ Հարուստ ու բարգավաճ ընտանիքի զավակը թե՛ Թուրքիայում, թե՛ ԱՄՆ-ում, ուր տեղափոխվեց ընտանիքը, մազապուրծ լինելով համիդյան ջարդերից հետաքրքրվում էր միայն ու միայն արվեստով։

Արվեստաբան Հասմիկ Բադալյանն ասում է, որ Հովսեփն ինքն էլ կարող էր լինել շատ հաջողակ առևտրական։ Այդ ջիղը հորից նա ժառանգել էր։ Ինքն էլ հաջողությամբ վաճառում էր իր նկարները և ամբողջ կյանքում ապրեց հարուստ ու բարգավաճ, բայց չէր պատկերացնում կյանքն առանց արվեստի։

Նկարչի գործերը տաք կարկանդակների պես թռցնում էին թե՛ ամերիկյան, թե՛ եվրոպական ցուցահանդեսներում։ Իսկ Փուշմանը փողերի մեծ մասը նվիրում էր եղեռնազարկ որբուկներին։

Փուշմանը ԱՄՆ-ում հիմնեց պատկերասրահներ, կազմակերպեց ցուցահանդեսներ։ Նրա հեղինակությունն այնքան մեծ էր, որ ցուցասրահի պատերը ծածկում էին թավիշով և հատուկ լուսավորություն էին հաստատում, որպեսզի վարպետի կտավները ճիշտ դիտվեն։

Փուշմանի նատյուրմորտները զարմանալի են։ Այստեղ հանդիպում ենք ասիական, հայկական, թուրքական ու եվրոպական մոտիվների։

Back to top button