ԿարևորՔաղաքական

Կոնգրեսական Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի վրա հարձակումը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի վրա հարձակումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հայկական քաղաքների և անմեղ բնակիչների հրետակոծումն անընդունելի է և անօրինական: «Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը: Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ապահովմանն ուղղված աջակցությունը»,- գրել է Մենենդեսը:

Ադրբեջանի հարձակումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփիրը: ԱՄՆ պետդեպը ևս հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումներով: Պետդեպը հիշեցրել է՝ ինչպես Միացյալ Նահանգները վաղուց հասկացրել է, հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Back to top button