Բիզնես բանաձև

Ասիական «սպիտակ հացը» կարող է թանկանալ. բրնձի արտահանումը կսահմանափակվի․ «Բիզնես բանաձև»

Հնդկաստանը 20% մաքսային դրույքաչափ է սահմանել սպիտակ և շագանակագույն բրնձի արտահանման համար։

Սեպտեմբերի 15-ից կառավարության որոշմամբ կարգելվի մանրացրած բրնձի արտահանումը: Հնդկաստանին ավանդաբար բաժին է ընկնում բրնձի համաշխարհային մատակարարման 40%-ը:

Աբու Դաբին և Դուբայը կդառնան «ապագայի ինտերնետում» թվային տարբերակով հասանելի առաջին քաղաքները:

Մարդիկ կկարողանան տանը նստած իրական ժամանակում քաղաքներում ճամփորդել, կատարել գնումներ, լսել դասախոսություններ: Ծրագրի փորձնական տարբերակը կգործարկվի 2022թ.-ի հոկտեմբերին:

Նորարարությունների սիրահար Իլոն Մասկը նպատակ ունի իր Starlink արբանյակային ինտերնետն առանց հավելյալ հաղորդիչների միացնել iPhone հեռախոսներին։ Նման կերպ շտապ օգնություն զանգերը հասանելի կլինեն բջջային կապի բացակայության պայմաններում:

Գերմանիայում եվրոպական ճգնաժամը համեմատել են Հին Հռոմի անկման հետ: Ըստ գերմանական Die Welt պարբերականի՝ հռոմեական քաղաքակրթությունը նույնպես նախ «ճաշակել է» համավարակը, հետո անցել փողի արժեզրկման ճգնաժամի միջով: Դա տակնուվրա է արել հասարակական կարգն ու կայսրությունը տարել դեպի կործանման:

Back to top button