Խոշորացույց

Աշխարհաքաղաքական ու ռազմավարական փոփոխություններ՝ Ռուբեն Վարդանյանի՞ կերպարանքով. «Խոշորացույց»

«Հայաստանում, և ընդհանրապես մեր տարածաշրջանում ոչինչ հենց այնպես չի կատարվում»,- ասում է հասարակական-քաղաքական հայտնի գործիչ Լարիսա Ալավերդյանը` պատասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի` Արցախում հաստատվելու հայտարարությունն անակնկալ է, իսկ դա անելու ժամանակը եւ տեղը պատահական էր ընտրված։

2020 թվականի նոյեմբերի 9-ի 44-օրյա պատերազմը դադարեցրած ցավալի, կապիտուլյացիոն և այլ ածականներով բնորոշված հայտարարությունից հետո կարծում էի, որ ժամանակին Ստեփանակերտից հեռացած ու լուրջ ազդեցություն ունեցած և ունեցող Արցախի նախկին նախագահները, վարչապետերը, նախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները կվերադառնան հայրենիք իրենց մերձավոր աջակիցների, կողմնակիցների, ընտանիքի հետ (կամ ուրիշ կերպ ինչպես ցանկանում եք ասել),  կփորձեն կազմակերպել, այսպես ասենք, խաղաղ դիմադրություն և ցույց տալ, որ 44-օրյայի պարտությունից հետո Արցախը վերադարձնում է հակամարտության մեջ իր սուբյեկտությունը, դառնում է լուրջ սուբյեկտ։

Դրա փոխարեն կապիտուլյացիոն հայտարարությունից մոտ երկու տարի անց՝ 2022-ի սեպտեմբերի 1-ին, Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախում հաստատվելու մասին հայտարարեց միլիարդատեր, սոցիալական ձեռներեց ու հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանը։

  • Արդյո՞ք Ռուբեն Վարդանյանի այս քայլով Ռուսաստանը փորձում է իր համար անցանկալի աշխարհաքաղաքական զարգացումներ թույլ չտալ,
  • Արդյո՞ք Ռուսաստանն սկսում է Հարավային Կովկասում իր նոր էքսպանսիան մի նոր` նեոսովետական կայսրության շրջանակում,
  • Եթե Ռուբեն Վարդանյանի ծրագրերը չհաջողվեն, ինչպես կզարգանան իրադարձությունները,
  • Եթե ռուս-թուրքական ներկա բարեկամությունն էլ ավելի ինտենսիվորեն զարգանա ու նրանց հակասությունները Արեւմուտքի հետ էլ ավելի խորանան, ինչպիսի՞ զարգացումներ սպասել արցախյան ճակատում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանի հետ խոսում ենք աշխարհաքաղաքական ներկա զարգացումների, մեր տարածաշրջանում և արցախյան ճակատում ակնկալվող իրադարձությունների ու հնարավոր փոփոխությունների մասին։

Back to top button