ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհը երթևեկության համար կարող է վտանգավոր լինել․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ի, ժամը՝ 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ:

Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ շտաբից հորդորում են քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում:

Իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: Տեղեկատվական շտաբը բնակչությանը հորդորում է պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:

Back to top button