ԿարևորՔաղաքական

Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ԵԱՀԿ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների սրումը պետք է անհապաղ դադարեցվի, ասված է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության Թվիթերի գրառման մեջ։

«Դիվանագիտական ճանապարհին ձեռք բերված առաջընթացը չպետք է մսխվի։ ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը շարունակում է պատրաստակամորեն աջակցել կայուն լուծմանը», — ավելացրել է նախագահությունը:

Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ սադրանքի հետևանքով առնվազն 49 հայ զինծառայող է զոհվել։

Back to top button