ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ-ն առաջարկել է գլխավոր քարտուղարին մեկնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտի

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված առաջարկների մշակման և իրավիճակի վերլուծություն համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հանդիպման ժամանակ առաջարկվել են քայլեր, որոնք կարելի է օպերատիվ կերպով ձեռնարկել։ Դրանց թվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մեկնումը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու համար, և աշխատանքային խմբի ստեղծումը ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի կազմից՝ իրավիճակը վերլուծելու և առաջարկներ անելու համար։

Back to top button