

Ազգությամբ ասորի Շամուել Սարգիս Շմունը երկար տարիներ ապրել է Իրաքում: Այնտեղ ծանոթացել հայերի հետ, որոնցից մեկը՝ լուսանկարիչ Հակոբը, նրան սովորեցրել է լուսանկարչություն:
Շամուել Սարգիս Շմունը իր կյանքի լավագույն տարիներն է համարում վարպետի հետ շփումը, ում շնորհիվ նա տիրապետում է հայերենին, ունի շատ հայ ընկերներ:
Հայաստանում առաջին անգամ լինելով` ասորի Շամուել Սարգիս Շմունն ունեցել է կարևոր առաքելություն. նախ երազանքն իրականացնել և տեսնել Հայաստանը, ապա նաև իր մասնաբաժինն ունենալ ասորի և հայ այն ընտանիքներին աջակցելու գործում, որոնց զավակները մասնակցել են 44-օրյա պատերազմին:


Ի՞նչ է սովորել իր հայ վարպետից, ինչո՞ւ պետք է ունենալ հայ ընկերներ․ մեր տաղավարում են ասորի Շամուել Սարգիս Շմունն ու Հայաստանում ասորական համայնքի երիտասարդ ներկայացուցիչ Տիմոֆեյ Իվանովը։
Նշեմ նաև, որ Շամուել Սարգիս Շմունը երկար տարիներ Իրաքում ապրելուց հետո տեղափոխվել է Սիրիա, հետո Ավստրալիա, որտեղ էլ այսօր ապրում է: