ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադար է ձեռք բերվել. Կարասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար է ձեռք բերվել: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարը ձեռք է բերվել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցից և ՌԴ ԱԳՆ-ի աշխատանքից հետո:

Ըստ Կարասինի՝ երկու երկրների սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ դեռ շատ աշխատանք կա անելու, քանի որ Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին:

ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնել է, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։

Back to top button