ԿարևորՀասարակություն

Հայաստանի նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ

Հայաստանի նախաձեռնությամբ այսօր Երևանի ժամանակով 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի հաստատված 49 զոհ և վիրավորներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ, որի ընթացքում է որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Back to top button