ԿարևորՔաղաքական

Հայաստանի արտգործնախարարը ռուս գործընկերոջը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեկնարկած լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակը։

Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված քայլերի՝ այդ թվում Ռուսաստանի Դաշնությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ՄԱԿ անվտանգության խորհրդին դիմելու մասին՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու  և դրա հետևանքները վերացնելու նպատակով։

Back to top button