ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս գրառմամբ «չկրակել» հայ զինվորի վրա

Մարտական գործողություններին զուգահեռ նաև տեղեկատվական «մարտեր» են ընթանում։ Ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են  ՀՀ քաղաքացիներին անծանոթ հեռախոսահամարներից՝ տեղեկություններ կորզելու նպատակով։ Սոցիալական հարթակներում «մոբիլիզացվել է» նաև քաղաքացիական ուժերը։ Կոչ է արվում հայթայթել հայերի կողմից հրապարակված տեսանյութերը և ուղարկել Ադրբեջանի ՊՆ-ին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութերը: Ինչպե՞ս խելամիտ վարք դրսևորել սոցիալական ցանցերում ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես անփութորեն չխլել զինվորի կյանք, ի՞նչ գործիքներ կան սոցանցային շարժը վերահսկելու համար։ Ի՞նչ չի կարել անել սոցցանցում։

Սոցիալական ցանցում  հրապարակված տեսանյութերի, լուսանկարների համադրումից ստացված տվյալներով հնարավոր է  հասկանալ, օրինակ, թե որտեղ է հակաօդային կայանքը և հաջորդ անգամ անմիջականորեն այդ կայանքին հարվածել։ Այսինքն, սամանամերձ շրջանից ցանկացած լուսանկարի հրապարակում, թեկուզ խաղաղ պայմաններում, հղի է վտանգներով։ Հրապարակողն անմիջականորեն մատնում է պաշտպանական միջոցների գտնվելու վայրը և այն թիրախ դարձնում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյան․

«Գլխավոր սկզբունքը պետք է լինի չվնասելը։  Ցանկալի է, որ քաղաքացիները շտապողականություն չցուցաբերեն թե լավ, թե վատ լուրերի տարածելու հարցում։ Փորձեն իրենց համար սահմանել 2–3 որակլյալ, վստահելի հայաստանյան լրատվամիջոց, որոնք հավատում են։ Աշխատել ցանկացած այլ աղբյուրից ստացվող ինֆորմացիան համեմատել իր ընտրած լրատվամիջոցների բովանդակության հետ, որ ինքը գիտի, որ վաղուց, երկար ժամանակ գործող, ստաբիլ, վստահելի լրատվամիջոցներ են»։ 

Պապյանի խոսքով՝ չպետք է նկարահանել կուտակումներ, օրինակ Մուրացան  հիվանդանոցի մոտ նկարահանված տեսանյութը ադրբեջանցիները տարածում և ցնծում էին։ Ցանկացած լուսանկար, տեսանյութ պարունակում է մի շարք տվյալներ։ Օրինակ՝ գեոլոկացիոն տվյալներ, թե այդ լուսանկարն ինչով է արվել, որ ժամին, որտեղ։  Հնարավոր է վերցնել այդ լուսանկարների գեոլոկացիոն տվյալները, համադրել ժամերը, հասկանալ այդ զինտեխնիկայի շարժման ուղղությունը։ Երբ հակառակորդը հնարավորություն է ունենում համադրել քարտեզների, դրոնների տվյալները և դրանց հետ ունենում է լուսանկարներ, թեկուզ խաղաղ իրավիճակից, կարողանում է պատկերացում կազմել՝ որտեղ ինչ շինություններ, քաղաքացիական օբյեկտներ կան։

Մինչև հարփակումները ադրբեջանական կողմից ակտիվությունը նկատել էր։ Թշնամու ձեռքն ավելորդ անգամ զենք չտալու համար։

«Ակնհայտ է, որ փորձելու են Հայաստանի տարածքում կոտրել անվտանգության տեսախցիկներ, ռաուտերներ, տարբեր տիպի սարքեր, եթե մեր քաղաքացիները ունեն նման սարքեր, օրինակ փոքր բիզնես է, որի դիմաց համապատասխան սարքեր են դրած և այլն, փորձենք կապվել համապատասխան մասնագետների հետ, համոզվեն, որ այդ սարքերը անվտանգ կոնֆիգուրացիաներ ունեն, դրանց ադմինիստրատրի հիմնական գաղտնաբառը փոխված է, այլ ոչ թե այն է, ինչ գործարանային դրվածքով է։ Փորփեն զգուշանալ անծանոթ զանգերից։ Սոցցանցերում, եթե իրենց հղումներ են ուղարկում նույիսկ իրենց ծանոթ մարդիկ միևնույն է հարցնել, հաստատ ճշտել արդյոք իր ազգականը հենց իրեն այդպիսի հղում ուղարկել է, թե չէ, նոր բացել, որովհետև պարզ է, որ պատերազմին զուգահեռ հիբրիդային ինֆորմացիոն պատերազմ է գնալու և կարող են լինել դեպքեր, որ կոտրվեն հայ օգտատերերի պրոֆիլներ, ինչպես 2020թ–ին էր, և դրանցից տարածեն հարձակումները կոնտակների շրջանակում»։

ՈՄԱ կազմակերպությունը հրապարակել է  քաղաքացիների վարքագծի կանոններ ռազմական գործողությունների ժամանակ։ Մասնավորապես, նշելով՝ չկապվել

զինվորական հարազատների հետ։

«Հեռախոսային խոսակցությունների և կապի այլ միջոցներով մի փոխանցեք զինվորների թվի, տեղաշարժի, ռազմական օբյեկտների գտնվելու վայրի (նույնիսկ մոտավորապես, նույնիսկ հայերեն, նույնիսկ քողարկված) տվյալները։

Մի տարածեք զինտեխնիկայի և անձնակազմի տեղաշարժի լուսանկարներ և տեսանյութեր։ Մի միջամտեք զինվորական անձնակազմի աշխատանքին, մի փոխանցեք ապատեղեկատվություն կամ լրատվամիջոցներից ձեր իմացած լուրերը: Զինվորը քեզնից լավ գիտի իրավիճակը, դու միայն խանգարում ես նրան։ Ոչ մի դեպքում խուճապի մատնվելու կարիք չկա, սառնասրտություն պահեք և սովորեք այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է շահելու համար առավելագույն օգուտների հարաբերակցությունն ապահովելու համար»:

Զինվորների հետ հեռախոսակապը խնդրահարույց է համարում նաև Արթուր Պապյանը։ Նշում է․

«Խնդրահարույց է նաև այն, որ բոլորը փորձում են անպայման զանգահարել իրենց զինվորներին, նրանցից ինֆորմացիա ունենալ։ Շատ լավ հասկանում եմ մարդիկ ինչ ծանր վիճակում են, ինքս էլ այս պահին սահմանին զինվոր ունեմ։ Պետք է հասկանալ՝ երբ զինվորը մացնում է հեռախոսը՝ դրանով թիրախ է դառնում։ Պետք չի մեր երեխաներին նման վիճակի մեջ դնել»։

Ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են  ՀՀ քաղաքացիներին անծանոթ հեռախոսահամարներից՝ տեղեկություններ կորզելու նպատակով։ Երբեմն դրանք կորզելու անհրաժեշտություն չկա․ Տիկ-տոկ հավելվածում հրապարակվում են տեսանյութեր, որոնց հավաքագրմամբ և Ադրբեջանի ՊՆ–ին տրամադրման ուղղությամբ արդեն իսկ «մոբիլիզացվել» են ադրբեջանի քաղաքացիական սոցցանցային «զորամիավորումները»։ Հաշվի առնելով, որ վերբեռնված վիդեոները լրջագույն խնդիրներ կարող եմ առաջացնել, ցանցում քննարկվում է Հայաստանում հավելվածի ժամանակավորապես արգելափակման հնարավորությունը։ Արթուր Պապյանի դիտարկմամբ, սակայն, արգելափակումը արդյունավետ չի լինի․

Back to top button