ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ ղեկավարները կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը հայ–ադրբեջանական սահմանին

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի. մինչ այժմ դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է մսխվի»,- ասել է Ռաուն: «Վերջին տասնութ ամիսների ընթացքում առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Այս բախումները վտանգում են այս առաջընթացը և վտանգում են անհամար կյանքեր»,,- նշել է նա։

«Ես կարող եմ միայն ընդգծել, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, հատկապես՝ հետագա զոհերից խուսափելու համար»,- ասել է Շմիդը,-«ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել՝ հենվելով տասնամյակների փորձի վրա: Մենք բոլորս կիսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու միասնական նպատակը»։

Back to top button