ԿարևորՔաղաքական

Բլինքենը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գիշերը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի հրթիռակոծման կապակցությամբ՝ հայտնում են Պետդեպարտամենտից:

Պետքարտուղար Բլինքենը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կպնդի, որ մարտերն անհապաղ դադարեցվեն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվեն խաղաղ ճանապարհով։

Back to top button