ԿարևորՏնտեսական

Հայաստանը 11-րդն է «Աշխարհի տնտեսական ազատության 2022թ» զեկույցում

«Աշխարհի տնտեսական ազատությունը․2022թ»—ի տարեկան զեկույց»-ի տվյալների համաձայն` Հայաստանը 11-րդ հորիզոնականում է։

2016թ․-ին Հայաստանը  եղել է 40-րդ տեղում, 2017թ.-ին `39-րդ, 2018թ․-ին 19-րդ, իսկ 2019թ-ին զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը:

Զեկույցում ներառված է 165 երկիր: Հայաստանի վարկանիշը 10 հնարավորից կազմել է 7.84:

Առաջատար եռյակում են՝ Հոնկոնգը, Սինգապուրը և Շվեյցարիան:

Տարածաշրջանի մյուս երկրները դասակարգվել են հետևյալ կերպ՝ Ադրբեջան՝ 119-րդ, Վրաստան՝ 15-րդ, Թուրքիա՝ 112-րդ, Իրան՝ 159-րդ, Ռուսաստան՝ 94-րդ։

Ցուցանիշը չափում է այն աստիճանը, որով երկրների տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուտները սատարում են տնտեսական ազատությանը:

Տնտեսական ազատության հիմնաքարերն են՝ անձնական ընտրությունը, կամավոր փոխանակումը, շուկաներ մուտք գործելու և մրցելու ազատությունը, անձի և մասնավոր սեփականության ապահովությունը:

Back to top button