Հայկական հարց

Համիդյան կոտորածներից հետո բազմաթիվ արևմտահայեր արտագաղթեցին Միացյալ Նահանգներ․ «Հայկական հարց»

Անապահով կյանքը և անվտանգության խնդիրներն արևմտահայությանն ստիպում էին արտագաղթել։ Նրանց թիվն իրենց հայրենի բնակավայրերում աստիճանաբար նաև այդ պատճառով էր պակասում։

Հայերի տներում պետական կառույցները տեղավորում էին թուրքերին, քրդերին՝ նրանց տալով վերջինների հողերը և ունեցվածքը։

Գաղթին նպաստող կարևոր գործոն էր միսիոներների քարոզչությունը։ Հատկապես ակտիվ գործունեություն էին ծավալում ամերիկյան միսիոներները, ինչի հետևանքով շատ երիտասարդ հայեր մեկընդմիշտ մեկնեցին Միացյալ Նահանգներ՝ այնտեղ սովորելու կամ աշխատելու ու հայրենիք վերադառնալու նախնական նպատակով։

Դեպի ԱՄՆ այդ շարժումը մեծ թափ ստացավ մասնավորապես Համիդյան ջարդերից և Ադանայի կոտորածից հետո։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։
«Ազգային և կրոնական քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում»՝ մաս 4-րդ:

Back to top button